Աղբիւր՝ www.yerakouyn.com
Ճապոնիայում Հ.Հ.-ի դեսպանութեան աջակցութեամբ Թոքիոյի «Կինզա-Եամահա» համերգասրահում տեղի է ունեցել ճապոնացի դաշնակահար Դագահիրօ Ագիպայի մենահամերգը` նւիրւած Կոմիտաս վարդապետի ծննդեան 145-ամեակին:
Համերգին, որին ներկայ են եղել ճապոնացի արուեստասէրներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ, հնչել են Կոմիտասի ստեղծագործութիւնները` Ռոբերտ Անդրէասեանի եւ Գէորգի Սարաճեանի մշակումով:
Թագահիրօ Ագիպան ուսանել է Թոքիոյի արւեստների համալսարանի դաշնամուրի բաժնում, այնուհետեւ կատարելագործւել Մոսկւայի Չայքովսքու անւան երաժշտանոցում: 2013 թւականին Գերմանիայում իրականացած «Կոմիտաս» միջազգային փառատօնին Թագահիրօ Ագիպան արժանացել է առաջին մրցանակի: